Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի և իր աշխատակիցների, և պետության առաջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում (2009 թվականից օդի հարկը ներառվում է տոմսի գնի մեջ, Բաղդասարովը օդի հարկի համար պետությանը պարտք է 5 միլիարդ դրամից ավել – խմբ․)։
«Ժողովուրդ»-ը հարցրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին՝ ինչու են ներում Միխայիլ Բաղդասարովին։ Ի պատասխան Մովսեսյանն ասել է, որ իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության՝ պետությանն ունեցած պարտքը և հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան։
Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի, կառավարությունը փորձում է ելքեր որոնել՝ այդ հարցը լուծելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում