Home / Հայաստան / ԿԲ-ն դոլար է ներարկում շուկա՝ փորձելով դրամը փլուզումից փրկել

ԿԲ-ն դոլար է ներարկում շուկա՝ փորձելով դրամը փլուզումից փրկել

Հայաստանի տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամում է։ Որպես դրա պաշտոնական ապացույց «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքը, համաձայն որի դրամի կայունությունն ապահովելու նպատակով միայն փետրվար ամսին ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 միլիոն կանխիկ դոլար։ Այս շաբաթ ԿԲ-ն շուկա է ներարկել ևս մոտ 25 միլիոն դոլար։

«Նման փութաջանությամբ Կենտրոնական բանկը «աշխատում էր» նաև 2009 թվականի հունվար-փետրվարին և կրկին խնդիր էր դրել ապահովել դրամի կայունությունը։ Սակայն այդ տարի մարտի 3-ին դրամը փլուզվեց և մեկ դոլարի գինը մեկ օրում 305 դրամից բարձրացավ մինչև 400 դրամի։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հիմա գնում է նույն գործընթացը», – գրում է թերթը։

«ՀԺ»-ն նաև նշում է, որ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը Ռուսաստանի տնտեսության նախաաղետային վիճակն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում