Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2012 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ 20 միլիոն դրամ ունի, մինչդեռ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի եղել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պետրոսյանը 2009 թվականից է զբաղեցնում դատավաորի պաշտոնը։
«Թե որտեղից մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամը, դատավորը չի մանրամասնել, չնայած նա տարեկան 14 մլն 154 դրամ եկամուտ ունի, որով և պետք է ապրի, և խնայողություններ անի։
Նշենք նաև, որ դատավորը հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողության «Ռենո» մակնիշի ավտոմեքենա», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսնակարը՝ court.am