Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ իրականում աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5 տոկոս, ևս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից։ Ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 1.7 միլիարդ դրամ, բայց այն եղել է 674 մլն դրամ։
«Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը, կարող է լինել մի քանի տարբերակ։ Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը և չի պահել պարտադիր կուտակային վճարը։ Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում։ Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը՝ ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում