Home / Հայաստան / «Բանդայի գործով» նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով․ սպասելու են փորձաքննության պատասխանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բանդայի գործով» նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով․ սպասելու են փորձաքննության պատասխանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ «բանդայի գործով» դատական նիստի ընթացքում քննարկվել է նյարդաբան-փորձագետ Աստղիկ Կարապետյանի՝ գործում որպես փորձագետ ընդգրկվելու հարցը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ներկայացրել է փորձագետին՝ հարցնելով կողմերին՝ արդյոք վերջիններս դեմ են, որպեսզի նա ներգրավվի գործում։

Կողմերը չեն առարկել, դատավորը հայտարարել է, թե Կարապետյանի մասնագիտական ունակությունները համապատասխան են փորձագիտական խմբում որպես նյարդաբան-փորձագետ ընդգրկվելու համար։ Այնուհետև դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով, և այժմ դատարանը սպասելու է փորձաքննության արդյունքների, որը կպատասխանի այն հարցին, թե արդյոք մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ով հիվանդության պատճառով երեկ նիստին չէր ներկայացել, ունակ է մասնակցել դատավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:

Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: