Սյունիքի մարզի 22 ընտանիք ունեցող Օխտար համայնքի բնակիչները հացը «նիսյա» են գնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է Օխտարի համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանը. «Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»։
Թերթը համայնքապետից նաև տեղեկացել է, որ առաջիկայում փակվելու է գյուղի դպրոցը, քանի որ աշակերտների թիվն օր օրի նվազում է։ Ու դա այն դեպքում, երբ Օխտարին հարակից հինգ համայնքների աշակերտներ են հաճախում այդ դպրոց։
6 համայնքի դպրոցականները միասին վերցրած հազիվ 25-27 աշակերտ լինեն։
«Դե քանի որ գյուղում երիտասարդ չկա, այդ պատճառով ամուսնություն էլ չկա։ Վերջին երեխան մեր գյուղում ծնվել է տասը տարի առաջ»,– ասել է համայնքապետը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում