Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով Աժ արտահերթ նիստ հրավիրել և պատրաստվում էին այսօր արդեն Աժ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթը վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը։ Այդ մասին «ՀԺ»-ին հայտնել են քառյակի ներկայացուցիչները։ Թերթին նաև հայտնի է դարձել, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր վեց ուժերն էլ կմասնակցեն Հովիկ Աբրահամյանի հրավիրած քննարկմանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում