Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին Քոչարյանն ասել է 2rd.am-ին տված հարցազրույցում։
Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»,- ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ 2005 թվականին իրավիճակը այլ էր, և բարեփոխումները արդարացված էին․ կար ժողովրդավարական նորմերին Սահմանադրության անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցություն, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումներ և ԵԽ առջև ստանձնած պարտավորություններ։
«Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի՝ երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները՝ երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավեժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է:
Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են»,- ասել է Քոչարյանը։