Ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը ևս երկու նախարար է նշանակել։ Այսպիսով, Մշակույթի նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Հասմիկ Պողոսյանը, իսկ Կապի և տրանսպորտի նախարար կմնա Գագիկ Բեգլարյանը։
Փոփոխություն է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. Վահրամ Ավանեսյանին փոխարինել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, ով 2000-ից մինչև 2007 թվականն աշխատել է որպես Առևտրի և տնտեսական զարգացման նախարար։
Նշենք, որ նոր կառավարության կազմում ավելի վաղ պաշտոնները պահպանել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար էր նշանակվել Դավիթ Հարությունյանը։