Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Սարգսյանը Վաշինգտոնում կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որն այդ պաշտոնին է մոտ 10 տարի։
Թերթը նշում է, որ Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ։
Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ պատասխանը չի ուշանալու։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում