Home / Հայաստան / Հանքարդյունաբերության հսկաներն այս տարի ավելի քիչ հարկ են վճարել․ «ՀԺ»

Հանքարդյունաբերության հսկաներն այս տարի ավելի քիչ հարկ են վճարել․ «ՀԺ»

Այս տարվա առաջին եռամսյակում հանքարդյունաբերական 4 հսկաները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, «Գեո պրո մայնինգը», Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը և «Դինո գոլդ մայնինգը», միասին պետբյուջե են վճարել 6 միլիարդ 595 միլիոն դրամի չափով հարկ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նկատում է, որ անցած տարվա համեմատ այս քառյակի վճարած հարկերը նվազել են մոտ 800 միլիոն դրամով կամ մոտ 10 տոկոսով: Եվ դա այն դեպքում, երբ առաջին հազար հարկատուներից հավաքագրված հարկերի ծավալը անցած տարվա համեմատ աճել է մոտ 5.5 տոկոսով: