Հունիսի 8-ին Գորիսում կայանալու են քաղաքապետի ընտրություններ։ Գորիսեցիները վստահ են, որ այս ընտրությունները լարված են անցնելու, քանի որ թեկնածուներից մեկին՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցին հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ մյուսին՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանին՝ Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հակոբյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կարիք չկա հարցին «քաղաքական ենթատեքստ տալ»։
«Մենք ընկերներ ենք և ես հպարտանում եմ իրենով (խոսքը Տիգրան Կարապետյանի մասին է- խմբ․)»։
Հակոբյանի խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների միջև լարվածություն չկա, բայցև. «Պատրաստ ենք ցանկացած զարգացումների»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում