ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարման առաջարկին հավանություն տալու հարցը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ավելի պարզ լեզվով ասած՝ ՀՀ կառավարությունը դադարեցնում է Գյումրու տեխնոպարկի գործունեությունը: Այս որոշումը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ տեխնոպարկը հիմնադրման օրվանից մինչ այժմ գործունեություն չի ծավալել», – նշում է թերթը:
Գյումրու տեխնոպարկի գաղափարը վերջին 6 տարիների ընթացքում ակտիվ առաջ էր տանում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա մշտապես նշում էր, որ Տեխնոպարկը ՏՏ ոլորտի զարգացման համար լուրջ խթան է հանդիսանալու։ 2012 թվականին Տիգրան Սարգսյանը նշել էր, որ «Գյումրու տեխնոպարկում արդեն արդյունավետ գործում են հինգ լաբորատորիաներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: