Գարնանային ցրտահարությունների պատճառով Հայաստանում այս տարի վնասվել է շուրջ 9.185 հեկտար տարածք՝ հատկապես լրջորեն են վնասվել ծիրանի այգիները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Շուկայում հայկական ծիրանին, որի ծավալներն այս տարի քիչ են լինելու, գալիս է փոխարինելու ներկրված ծիրանը։ Թերթի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանն ասել է՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ։ Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»։
Թերթը նշում է, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում