Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում բրուցելյոզով հիվանդ 50-ից ավել խոշոր եղջերավոր անասուններ ենթարկվել են սանիտարական սպանդի։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ հիվանդությունը հայտնաբերվել է ամեն տարի ամբողջ հանրապետության տարածքով կենդանիների շրջանում իրականացվող ախտորոշիչ աշխատանքների արդյունքում։
«Գեղաշենում շարունակվում են հետազոտությունները, ինչպես նաև հայտնաբերված հիվանդ կենդանինիների մորթը», – նշել է տեսչության պետը։