Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արթուր Օհանջանյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Մեր տեղեկություններով՝ Արթուր Օհանջանյանը զորակոչվել է Սիսիանի զինկոմիսարիատից։