հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նոր բնապահպանական խնդիր Արարատյան դաշտավայրում․ «Ժողովուրդ»

Նոր բնապահպանական խնդիր Արարատյան դաշտավայրում․ «Ժողովուրդ»

Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլև իշխանությունների համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Առաջին ահազանգը կապված էր Արմավիրի և Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի անխնա օգտագործման հետ, որի արդյունքում այդ փաստերով հարուցվեցին մի քանի քրեական գործեր:

Թերթը գրում է, որ անապատացման նոր խնդիր է հասունանում, այս անգամ Էջմիածնի տարածաշրջանում: Այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են, իսկ ավազը պահանջարկ ունեցող շինանյութ է: Այդ պատճառով էլ շատ գյուղացիներ, ի վիճակի չլինելով մշակել իրենց հողերը, դրանք վաճառում են, իսկ գնորդները հողատարածքները վերածում են ավազահանքերի, որոնց շահագործումից հետո այդ տարածքները կամ անապատանում են, կամ էլ՝ վերածվում ճահճանման լճակների։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում