Հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին ձերբակալված և այսօր կալանավորված Հայկ Կյուրեղյանի թևերի վրա կապտուկներ են եղել։ Հունիսի 13-ին Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան այցելած ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը azatutyun.am-ի հետ զրույցում նշել է, որ անձամբ է տեսել դրանք։
Հիշեցնենք, որ այդ օրը Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդաճնշական ատրճանակի օգնությամբ կրակել ոստիկանների ուղղությամբ:
Կյուրեղյանը տեղեկացրել է դիտորդներին, որ իր մարմնի վրա ծեծի հետևանքով այլ հետքեր ևս կան։ Հասմիկ Սահակյանի խոսքով՝ կան վնասվածքներ, որ նա ստացել է բերման ենթարկվելու ժամանակ, կան նաև ոստիկանությունում ծեծի հետևանքով ստացված վնասվածնքեր։ Դիտորդական խմբի ղեկավարը նշել է, որ ինքն արձանագրել է մարմնական վնասվածքների փաստը։
Կյուրեղյանին այցելած Մարդու իրավունքի պաշտպանի գրասնեյակի ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանին նույնպես ասել է, որ Կյուրեղյանի մարմնի վրա վնասվածքների հետքեր են եղել։ ՄԻՊ գրասենյակի նհերկայացուցիչներին Կյուրեղյանը նույնպես պատմել է ծեծի մասին։
Ռադիոկայանը մեկնաբանության համար դիմել է ոստիկանության հասարակայոնթւայն հետ կապերի բաժին, որտեղ պատասխանել են․ «Նախաքննությունը շարունակվում է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում