Home / Հայաստան / ՀԷՑ-ը գերշահույթ է ապահովել «Գազպրոմ»-ին հայաստանցիների հաշվին․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ը գերշահույթ է ապահովել «Գազպրոմ»-ին հայաստանցիների հաշվին․ «Ժողովուրդ»

Ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, նախընտրել է ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, իսկ այժմ այդ բեռը բարձում է հայաստանցի սպառողի վրա, նշում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթն ընդգծում է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման պաշտոնական հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀԷՑ-ը ֆինանսական ճեղքվածք ունեն, քանի որ նախորդ տարի ատոմակայանի գործունեությունը նախատեսվածից 88 օր ավելի է դադարեցվել և ՀԷՑ-ը ստիպված են եղել բացը լրացնել Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիան գնելով 1 կՎտժ-ը 49.1 դրամով՝ արդյունքում կրելով 16.6 մլրդ դրամի վնաս:

«Ժողովուրդ»-ի պնդմամբ՝ ՀԷՑ-ը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ 29.1 դրամով՝ Երևան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր, քանի որ գործում է իրանական գազով:

«Սակայն չեն արել: Ու արդյունքում ստացվում է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունը, նախապատվությունը տալով ռուսական գազով աշխատող Հրազդանի ՋԵԿ-ին, ներքին համաձայնությամբ պարզապես արհեստականորեն Հայաստանում ավելացրել է ռուսական գազի ծավալների սպառումը՝ գերշահույթներ ապահովելով «Գազպրոմ»-ին»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi