ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների և ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանության սահմանները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սահակյանը 7 խորհրդական, 6 օգնական, 4 ռեֆերենտ ունի, որոնք աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բայց, ինչպես թերթն է նշում, որևէ գործունեություն չեն ծավալում, և նրանց աշխատասենյակների դռներն օրերով փակ են լինում։
«Ժողովուրդ»-ը նշում է, որ այդ «ժառանգությունը» Սահակյանը հիմնականում ստացել է իր նախորդից՝ Հովիկ Աբրահամյանից։ ԱԺ ներկայիս նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո, իր հերթին, երկու հոգով ավելացրել է օգնականների և խորհրդականների թիվը՝ դրանց շարքում տեղավորելով իր վստահելիներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում