Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու մասին համաձայանգիրը կարող է ստորագրվել 2014 թվականի հոկտեմբերին։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը։
«Ամենայն հավանականությամբ, փաստաթղթերի ստորագրումը կկայանա հոկտեմբերին Մինսկում՝ ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ», – ասել է Իդրիսովը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին Աստանայում առաջարկել էր ԵՏՄ ղեկավարներին ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրել մինչև 2014-ի տարվա հունիսի 15-ը։ Դա տեղի չէր ունեցել, և հունիսի 15-ից հետո խոսվում էր հուլիսի 1-ին պայմանագիրը ստորագրելու մասին, ինչը դարձյալ իրականություն չդարձավ։