ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման սակագնի սահմանման մասին հարցը։
Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, Հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։