Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել։ Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այդ մասին Թբիլիսիում ՀՀ դեսպանությանը հաղորդել են Վրաստանի արտգործնախարարությունից։
Վրաստանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ մտցնելու մասին գրել էր ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը՝ ընդգծելով, որ Վրաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել այն հայաստանցիների համար, ովքեր երկիր մուտք կգործեն երկար ժամանակով, օրինակ, աշխատելու նպատակով։ Ըստ «Ռեգնումի»՝ դա պետք է արվեր ԵՄ-ի ընթացակարգերին համապատասխանելու համար։
Նշենք, որ պաշտոնական Թբիլիսիին արդեն հաղորդել է, թե 2016 թվականից Վրաստանն ու ԵՄ-ը կանցնեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմին։