ԼՂՀ դատախազությունը հուլիսի ընթացքում Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին մի քանի մեղադրանք է առաջադրել։
Մասնավորապես, նրանք մեղադրվում են լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգման, զենքի գործադրման, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:
Նշենք, որ, համաձայն, պաշտոնական մարմինների, Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։