Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե քանդված շենքի տեղում հյուրանոց է կառուցվելու, որը պատկանում է «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին: «Հրապարակ» թերթի հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ և տեսել նաև որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել:
Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա. «Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում