Home / Հայաստան / «Ազատ տարածք». 7 երկրներից քաղաքացիները Երևանում կքննարկեն հանրային տարածքների նվաճման խնդիրը

«Ազատ տարածք». 7 երկրներից քաղաքացիները Երևանում կքննարկեն հանրային տարածքների նվաճման խնդիրը

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի կունենա «Ազատ տարածք» միջազգային ֆորումը, որի շրջանակում կանցկացվեն շուրջ 15 միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, վարպետության դասեր, թատրոն, երաժշտություն, պարտիզպանություն: Ֆորումի հիմնական թեմաներն են՝ հանրային տարածքների դեմոկրատացումը և կանանց դերի հզորացումը:

Մասնակցելու են ակտիվիստներ, հետազոտողներ և արվեստագետներ 7 երկրներից, որոնց համար և որոնց միջոցով ֆորումը փոխանակումների տարածք կդառնա ազատ հանրային տարածքների ձևավորման, կանանց հզորացման և հանրային տարածքում նրանց ներկայության մասին:

Ֆորումը կսկսվի հանրային տարածքների համար երեք պայքարների մասին քննարկմամբ: Երևանում, Թբիլիսիում և Ստամբուլում այգիների պահպանման պայքարների մասին կխոսեն այդ շարժումներին մասնակցած քաղաքացիներ: Մասնավորապես, «Քննարկումները հանրային տարածքում որպես ռադիկալ ժողովրդավարության կարևոր տարր. Գեզիի դիմադրությունը» բանախոսությունը կկարդա Գեզի այգու պայքարի մասնակից Իրեմ Ինչեօղլուն:

Նա կներկայացնի միասնականության յուրահատուկ օրինակներ այգու գրավման օրերից և կքննարկի հանրային տարածքների կարևորությունը արմատական դեմոկրատական քաղաքականության զարգացման դիտանկյունից:

Նույն օրը Վրաստանից հրավիրված Թամթա Թաթարաշվիլին կներկայացնի բանախոսություն վրացական կինոյում իգական և արական հերոսների կերպարների մասին: Ֆորումի մյուս երկու օրերի օրակարգին կարող եք ծանաթոնալ այստեղ։

Ֆորումն անցկացվելու է Կարեն Դեմիրճյան փողոցում, որն ավելի հայտնի է որպես «Մալիբուի այգի». Կազմակերպիչները նշում են, որ այն լքված հանրային տարածք է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի հարևանությամբ, որն այս միջոցառմամբ նպատակ ունեն ձևավորել և օգտագործել: 

Լուսանկարը՝ Գեզի այգու դիմադրության օրերից

Tekali Taxi