Գլխավոր / Հայաստան / «Տարօրինակելով Երևանը» նոյեմբերի 9-ին կներկայացնի արվեստի միջամտությունների կատալոգը

«Տարօրինակելով Երևանը» նոյեմբերի 9-ին կներկայացնի արվեստի միջամտությունների կատալոգը

Նոյեմների 9-ին, ժամը 17։00֊ին Միրզոյան գրադարանում (Մհեր Մկրտչյան 10) կայանալու է «Հանրա(պետության) մեջ և միջև» գրքի շնորհանդեսը։

Գրքի հեղինակը «Տարօրինակելով Երևանը» (ՏԵ) կոլեկտիվն է։ Հեղինակները նշում են, որ «Հանրա(պետության) մեջ և միջև»֊ը 2013-14 թվականներին իրականացրած արվեստի միջամտությունների կատալոգ է, որը «ներառում է լուսանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, գրաֆիտի, ֆիլմերից կադրեր, արխիվային նյութեր, և տեքստ, ինչպես նաև նորգործերի շարքը տեղեկացրած և դրդած այլ տեքստեր»։

«ՏԵ»֊ն Երևանը որպես փորձարարական տարածք գործածող ու տարօրինակող արվեստագետների, գրողների, մշակութային քննադատների և գործիչների կոլեկտիվ է։