Նոյեմբերի 25-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» հասարակական կազմակերպությունների կոալիցիան ազդարարելու է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը: Ինչպես և նախորդ տարիներին, Կոալիցիան այդ օրերին տարատեսակ միջոցառումներ և ակցիաներ է անցկացնելու Հայաստանի մարզերում և Երևանում։
16-օրյակին ընդառաջ Կոալիցիայի մեջ մտնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և գենդերային բռնության դեմ հանդես եկող քաղաքացիները ֆոտոշարք են ներկայացրել։
Կոալիցիայի անդամ կազմակերպություններն են՝ Կանանց ռեսուրսային կենտրոն, Հասարակություն առանց բռնության, Կանանց իրավունքների կենտրոն, Կանանց աջակցման կենտրոն, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն։