Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մարտական հենակետում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Սուրեն Փիլոսյանը: