Home / Հայաստան / Տավուշի մարզում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել․ «Ազատություն»

Տավուշի մարզում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել․ «Ազատություն»

Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

Կայքի հետ զրույցում Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրել են, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել գյուղի բնակիչ, 61֊ամյա Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 85-ամյա Լևոն Անդրեասյանը։