ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի ավագ որդին՝ Դավիթ Բալայանը, հերթական պաշտոնի բարձրացումն է ստացել, նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ փոխարինելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հորը: Մինչ այս Դավիթ Բալայանը զբաղեցնում էր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթն ընդգծում է, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Կիմ Բալայանի ընտանիքի անդամների պաշտոնական առաջխաղացումը դեռ չի դադարում։ Թերթը հիշեցնում է, որ «Վիքիլիքս» կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից մեկում մեջբերվում էր ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի խոսքերը, ով նշել էր, որ ՍԴ֊ում նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանի բողոքի քննության ժամանակ իշխանությունները Կիմ Բալայանին խոստացել էին նրա մյուս որդուն՝ Տիգրան Բալայանին, նշանակել ԱԳՆ մամուլի խոսնակ, ինչն էլ արվել էր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում