ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով) պատկանող «Գոլդեն Պալաս» խաղատան աշխատակիցները բողոքում են, որ իրենց աշխատավարձերը չեն վճարվում, իրենք ենթարկվում են թրաֆիքինգի: Խնդիրների մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում պատմել է աշխատակիցներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը։
«Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են՝ թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի, ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանելու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել հանցագործության մասին, որ մարդիկ մեզ օգտագործել են ու հանցագործություն են կատարել», – ասել է խաղատան աշխատակիցը։
«168 ժամ»֊ը գրում է, որ խաղատան աշխատակիցները ավելի քան 1 ամիս առաջ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն անուշադրության մատնվելով՝ նամակ-հայտարարություն են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարցած աշխատավարձերի պարտքը չմարելու փաստով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում