հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀԷՑ֊ը պարտքերն ամբողջությամբ վճարում է միայն ռուսական ընկերություններին․ «Ժողովուրդ»

ՀԷՑ֊ը պարտքերն ամբողջությամբ վճարում է միայն ռուսական ընկերություններին․ «Ժողովուրդ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ի հրապարակած հաշվետվության համաձայն՝ անցած 2014 թվականին էլեկտրական էներգիա արտադրողներին չվճարումները կազմել են 10 միլիարդ 830 միլիոն դրամ, որն ընդհանուր մատակարարված էլէներգիայի արժեքի 8 տոկոսն է կազմում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀԷՑ-ի կողմից սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի ընդհանուր արժեքը կազմել է 188 միլիարդ 178 միլիոն դրամ, որից 185 միլիարդ 386 միլիոն դրամը՝ 99 տոկոսը, գանձվել է։ Թերթն ընդգծում է, որ 2014-ին ՀԷՑ-ը ստացել է 135 միլիարդ 381 միլիոն դրամի էլէներգիա, որն իրացնելով փաստացի հավաքագրել է 50 միլիարդով ավել գումար, սակայն, միևնույն է, էլէներգիա արտադրողների գումարներն ամբողջությամբ չի վճարել։

«Իսկ այն փաստը, թե էլէներգիա արտադրող հատկապես որ ընկերությունների գումարները ՀԷՑ֊ն ամբողջությամբ չի վճարել, վկայում է, որ այս ընկերության գործողություններն ուղղված են եղել Հայաստանի տնտեսության դեմ, կամ ավելի կոնկրետ՝ հիմնական էժան էլէներգիա արտադրողների դեմ։

Բանն այն է, որ ՀԷՑ-ը, ասենք, Մեծամորի ՀԱԷԿ-ից ստացել է 29 միլիարդ 528 միլիոն դրամի էլէներգիա, բայց դրա դիմաց վճարել է 27 միլիարդ 575 միլիոն դրամ, այսինքն՝ շուրջ երկու միլիարդ դրամը կամ մատակարարված ապրանքի 7 տոկոսի արժեքը չի վճարել», – գրում է «Ժողովուրդ»-ը։

Ըստ օրաթերթի՝ «Երևան ՋԷԿ»-ի պարագայում իրավիճակն ավելի վատ է՝ ՀԷՑ-ից մատակարարվել է 22 միլիարդ 649 միլիոն դրամի էլէներգիա, որի դիմաց նշված ընկերությունը վճարել է 15 միլիարդ 203 միլիոն դրամ, չվճարումը կազմել է ավելի քան 7 միլիարդ դրամ, կամ նույնն է թե՝ 33 տոկոս։

«Որոտանի ՀԷԿՀ»-ից ՀԷՑ-ը ստացել է 8 միլիարդ 264 միլիոն դրամի էլէներգիա, իսկ դիմացը վճարել է 6 միլիարդ 879 միլիոն դրամ, չվճարումը կազմել է մոտ մեկուկես միլիարդ դրամ՝ 17 տոկոս։ Թերթը նշում է, որ փոխարենը՝ ՀԷՑ-ը 100 տոկոս վճարել է «Հրազդան ՋԷԿ»-ից և «Հրազդան 5» ՋԷԿ-ից ստացված էլէներգիայի դիմաց։

«Թվերն ինքնին խոսուն են։ Փաստորեն, այս էլէներգիա արտադրողները, որոնք ինչպես ՀԷՑ-ը պատկանում է Ռուսաստանին և բացի դա՝ էլէներգիա արտադրելիս օգտագործում են ռուսական գազը, իրենց գումարները ստացել են ամբողջությամբ, իսկ, այսպես ասած, ոչ ռուսական ընկերությունների գումարները, որոնք ոչ միայն ավելի քիչ են եղել, այլ նաև ավելի արդյունավետ, մասնակի են վճարվել», – մասնավորապես, նշվում է հոդվածում։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում