Մարտի 29-ի երեկոյան ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: