Home / Տեսանյութեր / «Բարձր լարում». Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները խոստանում են չզիջել ոչ մի լումա (ՖՈՏՈ)

«Բարձր լարում». Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները խոստանում են չզիջել ոչ մի լումա (ՖՈՏՈ)

Այսօր՝ մայիսի 27-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթը ակցիաների մեծամասնության նման մեկնարկել է Ազատության հրապարակից, որտեղ հավաքվել էին քաղաքական գործիչներ, ՀԿ֊ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, նաև լրագրողներին անծանոթ դեմքեր՝ մարդիկ, որոնք անհանգստացած են թանկացման հեռանկարով:

Սկզբում հավաքվածները իրար հարցնում էին՝ ով է ակցիայի կազմակերպիչը և նայում էին դեպի Օպերայի մուտքը՝ սպասելով առաջնորդների ելույթներին, սակայն հստակ ընդգծված առաջնորդներ երթի ընթացքում ի հայտ չեկան։

19.30-ի սահմաններում երիտասարդներից մեկը բեմից հայտարարեց, որ 2009 թվականից ի վեր հոսանքի գինը թանկացել է մոտ 70 տոկոսով, և երթի պահանջը պահանջը մեկն է՝ ոչ մի կոմպրոմիս, ոչ մի լումա թանկացում:

Երթի մեկնարկին հավաքվածներին միացել են «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները՝ «Save Նաիրիտ» գրառումով շապիկներով, «Շրջանառության հարկի» դեմ պայքարող փոքր և միջին ձեռնարկատերերը, այլ խմբեր։

1electricity

Երթի ողջ ընթացքում հավաքվածներից մեկը ծածանում էր անարխիստական դրոշ, իսկ առաջին շարքերում երթի մասնակիցները պահել էին «Բարձր լարում» գրությամբ պաստառ։

8electricty

«Մենք ձեր պարտքը մարողը չենք», «Դուք եք մեզ պարտք», «Ոչ մեր տանը մեզ թալանելուն», «ՀԷՑ-ը դարձել է ցեց» վանկարկումները ուղեկցվում էին «Սերժիկ, հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Միացում» հնչող կարգախոսներով։

Երթի մասնակիցներին միանում էին ավտոմեքենաների վարորդները՝ հնչեցնելով ազդանշանները:

Մարդիկ անցել են Սայաթ-Նովա պողոտայով, իջել են դեպի Հանրապետության հրապարակ, որի կենտրոնում նստել են հատակին, ապա Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով կրկին վերադարձել են Ազատության հրապարակ:

5electricity

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1կվ էլեկտրաէներգիան 17 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Հանձնաժողովը սկսել է հայտի ուսումնասիրման գործընթացը։ Դեմ արտահայտվող քաղաքական ուժերը և քաղաքացիները պնդում են, որ թանկացումը մի նպատակ ունի՝ սպառողների հաշվին մարել ՀԷՑ-ի կուտակած 250 միլիոն դոլար պարտքը:

2electricity

3electricity 4electricity 6electricty 7electricity 9electricity 10electricity 11electricity 12electricity