Home / Հայաստան / Ոստիկանությունը Բաղրամյանի բարիկադներում քարեր էր փնտրում

Ոստիկանությունը Բաղրամյանի բարիկադներում քարեր էր փնտրում

Այսօր կեսօրին մի քանի ոստիկաններ Բաղրամյան պողոտայի սկզբամասում քաղաքացիների կողմից աղբամաններից կառուցված բարիկադներում որոնողական աշխատանքներ են սկսել։

«Ժողովուրդ ջան, մենք տեղեկություններ ենք ստացել, որ այս աղբամանների մեջ կան պարկերով քարեր»,- պարզաբանել է Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:

Նա հավելել է, որ, առաջին հերթին, բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգության համար է որոնումն իրականացվում:

Որոնումների արդյունքում, սակայն, որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել։   

policebariccades1

Tekali Taxi