2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ոստիկանությունը Բաղրամյանի բարիկադներում քարեր էր փնտրում

Այսօր կեսօրին մի քանի ոստիկաններ Բաղրամյան պողոտայի սկզբամասում քաղաքացիների կողմից աղբամաններից կառուցված բարիկադներում որոնողական աշխատանքներ են սկսել։

«Ժողովուրդ ջան, մենք տեղեկություններ ենք ստացել, որ այս աղբամանների մեջ կան պարկերով քարեր»,- պարզաբանել է Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:

Նա հավելել է, որ, առաջին հերթին, բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգության համար է որոնումն իրականացվում:

Որոնումների արդյունքում, սակայն, որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել։   

policebariccades1