Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության պահանջներն իշխանություններին

Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության պահանջներն իշխանություններին

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված ակցիաների ակտիվ մասնակիցներից մեկը՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունն իր պահանջերն է ներկայացրել ՀՀ իշխանություններին։

Մասնավորապես, նախաձեռնությունը կոչ է անում «վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ապօրինի կերպով կայացրած հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումը»։

Բացի դա, նախաձեռնությունը պահանջում է վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով։ Երրորդ պահանջն է՝ պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:

Tekali Taxi