Home / Հայաստան / Բաղրամյանում հացադուլ անող երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց

Բաղրամյանում հացադուլ անող երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջով Բաղրամյան պողոտայում հացադուլ անող Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը տեղափոխվել են թիվ 1 հիվանդանոց։

Երիտասարդներից մեկը՝ Հարություն Հարությունյանը, սուր ցավեր է ունեցել որովայնի շրջանում, իսկ Հայկ Պարիկյանն իրեն պարզապես վատ է զգացել։

Հիվանդնոց մեկնող շտապօգնության մեքենան ցուցարարները ծափողջույններով ճանապարհեցին։

Հիշեցնենք, որ երիտասարդները հացադուլ էին հայտարարել հունիսի 30-ին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նրանք ասել էին, որ հացադուլը շարունակելու են այնքան, մինչև թանկացման մասին որոշումը չեղարկվի։