Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով 4 մարդ է ձերբակալվել․ մեկը Արա Բուդաղյանն է

Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով 4 մարդ է ձերբակալվել․ մեկը Արա Բուդաղյանն է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) դեմ սպանության փորձ կատարելու գործի շրջանակներում 4 մարդ է ձերբակալվել՝ Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը։ Վերջինս 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի և վիրավորում ստացած Արտակ Բուդաղյանի կրտսեր եղբայրն է։ Համաձայն ԱԱԾ մամուլի կենտրոնի ձերբակալվածներին կասկածում են «հանցագործությանն առնչակից» լինելու մեջ։

«Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով:

Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ», ֊ ասված է ԱԱԾ֊ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի վրա կատարված մահափորձի մասին լուրը տարածվել էր մայիսի 20֊ին։ Համաձայն ոստիկանության, անհայտ անձինք կրակել էին Խաչատրյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վրա։ 

Tekali Taxi