Home / Տեսանյութեր / ՀՀ կառավարությունը 8 տարում ԵՄ-ից ու ԱՄՆ-ից $450 միլիոն գրանտ է ստացել

ՀՀ կառավարությունը 8 տարում ԵՄ-ից ու ԱՄՆ-ից $450 միլիոն գրանտ է ստացել

Հայաստանի կառավարությունը 2007-ից 2014 թվականներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությոան փորձագետ Հրայր Մանուկյանը՝ հիմնվելով պետական բյուջեի վերջին 8 տարվա հաշվետվությունների վրա։

grant1
Ամենաշատ դրամաշնորհներն ստացվել են 2011-ին, ինչը պայմանավորված է Եվրամիության և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի կողմից ֆինանսավորման կտրկուկ ավելացմամբ։ Եվրամիությունն այդ տարի աննախադեպ ծավալի՝ ավելի քան 57 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել միայն «Մակրոֆինանսական աջակցություն» և «Ընդհանուր բյուջետային աջակցություն» ծրագրերի շրջանակներում։

Ընդհանուր առմամբ վերջին 8 տարիների դրամաշնորհների մեծ մասը՝ մոտ 51%-ը, ստացվել է ԵՄ-ից, ԵՄ երկրներից, կամ էլ եվրոպական բանկերից ու կազմակերպություններից։ Ավելի քան 32%-ն էլ ստացվել է ԱՄՆ-ից։ Երրորդ տեղում ամերիկյան «Լինսի» հիմնադրամն է՝ մոտ 10%-ով, իսկ չորրորդում՝ Համաշխարհային բանկը՝ 4.6%։

Գծագիր 2. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝ 2007-2014թթ (միջինացված)

grant2
 

Ըստ Հրայր Մանուկյանի՝ Եվրամիության բաժինը ընդհանուր դրամաշնորհների մեջ, սակայն, կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին, քանի որ նախ՝ 2011-ից Հայաստանում դադարեց գործել «Լինսի» հիմնադրամը, իսկ 2012-ից՝ «Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը»։ Ճապոնիայի կառավարությունը ևս 2012-ից սկսած դրամաշնորհներ չի տրամադրում Հայաստանին։

Արդյունքում, 2012-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարության ստացած ավելի քան 120 միլիոն դոլար դրամաշնորհներից մոտ 110 միլիոն դոլարը (կամ մոտ 91%-ը) բաժին է ընկել Եվրամիությանը կամ եվրոպական կազմակերպություններին։

ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝ 2012-2014թթ (միջինացված)

grant3

«Այսպիսով՝ Հայաստանի կառավարության հիմնական դոնորները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, վերջին 8 տարիներին ավելի քան 450 միլիոն դոլար են տվել, որը կազմել է այդ տարիների ընդհանուր դրամաշնորհների ավելի քան 83%-ը։ Եթե հաշվի առնենք, որ Համաշխարհային բանկի դրամաշնորհները ևս հատկացվում են հիմնականում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գումարներով, պատկերն ավելի ճշգրիտ կստացվի։

Որքան էլ որ դա զարմանալի չլինի, պետական բյուջեների հաշվերտվություններում որևէ խոսք չկա Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացված որևէ դրամաշնորհի մասին, ինչը վկայում է, որ մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից հատկացված անհատույց օգնությունը աննշան չափերի է», ֊ եզրափակում է փորձագետը:

Tekali Taxi