Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղակայված հենակետում երեկ հակառակորդի գնդակից վիրավորվել են ՀՀ Զինված ուժերի ժամկետային երկու զինծառայողներ Գոռ Գևորգյանը և Վլադիմիր Գևորգյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ Գոռ Գևորգյանը վիրահատվել է նախ Բերդի հոսպիտալում, ապա տեղափոխվել է Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը կայուն ծանր է:
Վլադիմիր Գևորգանի վիճակը համեմատաբար լավ է, նա շարունակում է բուժում ստանալ Բերդի հոսպիտալում: Վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: