Home / Հայաստան / Երկու զինծառայող է զոհվել. Պաշտոնական հաղորդագրությունում դեպքի վայրը նշված չէ

Երկու զինծառայող է զոհվել. Պաշտոնական հաղորդագրությունում դեպքի վայրը նշված չէ

Այսօր՝ սեպտեմբերի  4-ին,  ժամը 17:00-ի սահմաններում, զոհվել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը  և Արման Ստեփանյանը, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը:  

Գերատեսչությունը չի  նշում, սակայն, դեպքի վայրը, ինչպես նաև քանի տարեկան են և որտեղից են զոհվածները:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է միայն, որ զինծառայողները զոհվել են «հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ»: