«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտաշես Ա.-ին խոշտանգել են ոստիկանության բաժնում՝ ստիպելով խոստավանել, թե ինքը բնակարանային գողություն է կատարել։ Ինչպես նշում է ՀՔԾ֊ի կայքը, այս մասին կալանավորը նշել է Հատուկ քննչական ծառայությանը տված հանցագործության մասին հաղորդման մեջ։
Արտաշես Ա․֊ի հավաստմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում (Լոռու մարզ)։ Բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը (ՀՔԾ֊ի հաղորդագրության մեջ անունները չեն նշվում ֊ խմբ․) խոշտանգել են իրեն` բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին: Կալանավորը նշել է, որ ոստիկանության ծառայողները ստիպել են իրեն խոստովանել քաղաքացի Մ. Ո.-ի բնակարանի գողությունը, իբր, իր կողմից կատարելու հանգամանքը:
Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրօրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով: