ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղ ոռոգման ջուր չի հասնում, քանի որ ջուրը Սպանդարյանի ջրանցքից գյուղ հոսելու ճանապարհին վերցվում է երեք փոքր ՀԷԿ-երի կողմից, տեղեկացնում է «Էկոլուր» ՀԿ֊ի կայքը։
Գյուղ այցելած «Էկոլուր»֊ի ներկայացուցիչների հետ զրույցում Անկեղակոթի բնակիչներն ասել են, որ իրենք չեն կարողանում ջրել կարտոֆիլի դաշտերը․ անհրաժեշտ ծավալի ջուր գյուղը չի մտնում:
«Հիմա ՀԷԿ-եր են դրել, ու դրանք ջուր չեն տալիս, ինչ ուզում ես արա, ջուրը չի գալիս, քիչ ա, չի հերիքում: Մարդ կա` էսօրվա դրությամբ ընդամենը ոռոգել ա 2-3 անգամ: Էլ որտեղի՞ց կարտոֆիլ լինի գյուղացուն. այ էսա Անգեղակոթ գյուղի վիճակը», -ասել է բնակիչներից մեկը:
Գյուղապետը, սակայն, «Էկոլուրի» հետ զրույցում ասել է, որ խնդիրը ոչ թե ՀԷԿ-երի հետ է կապված, այլ ջրանցքի:
«Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, իշխանություններին ջրանցքը վերանորոգելու համար, որովհետև ջրանցք մտնող 1 խմ/վրկ ջրից Անգեղակոթ համայնք հասնում է ընդամենը 40 լիտր: Դա է Անգեղակոթի խնդիրն այսօր», – ասել է Անգեղակոթի համայնքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում