Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի հյուսիս-արևյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ 20-ամյա Նորայր Խաչատրյանն ու Ռոբերտ Մկրտչյանը, 18-ամյա Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է, որ կան վիրավորներ, սակայն մանրամասներ չեն նշվում:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը 3 խաղաղ բնակչի կյանք է խլել: