ԱԺ֊ն այսօր կողմ է քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը դրվելու է հանրաքվեի։ Նախագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 10, 3 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Դեմ է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն ամբողջությամբ, բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՕԵԿ խմբակցությունից՝ Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը, ։
Այսօր ժ․12.00-ին Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող նախաձեռնությունների «Ոչ»-ի ճակատը երթ էր նախաձեռնել դեպի ԱԺ՝ կոչ անելու ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել փոփոխությունների նախագծին: Ակցիայի ավելի քան 20 մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։