հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիի ավագանին եկեղեցուն ազատում է գույքահարկ վճարելու պարտավորությունից

Գյումրիի ավագանին եկեղեցուն ազատում է գույքահարկ վճարելու պարտավորությունից

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դիմել է Գյումրիի ավագանուն՝ խնդրելով Շիրակի թեմին ազատել 6 ավտոմեքենաների համար սահմանված 2015 թվականի երկրորդ կիսամյակի գույքահարկից։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ դա առաջին դեպքը չէ․ եկեղեցին նման խնդրանքներով ավագանուն դիմում է պարբերաբար, և այդ որոշումները որպես կանոն ընդունվում են։

«Անձամբ ես կարծում եմ, որ 44-45 հազար դրամը մեծ գումար չէ եկեղեցու համար», ֊ ասել է Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ գույքահարկի վճարման արտոնություններ ստանալու խնդրանքով քաղաքապետին են դիմում նաև այլ քաղաքացիներ։ Օրինակ, նույն հոկտեմբերի 15-ի ավագանու նիստում քննարկվելու է ազատամարտիկ Հովհաննես Շեկոյանին գույքահարկը վճարելու պարտականությունից ազատելը։ Ազատամարտիկը խնդրում է իրեն «Քրայսլեր» մակնիշի մեքենայի գույքահարկից ազատել, քանի որ ինքը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին և դարձել է 1֊ի կարգի հաշմանդամ՝ զրկվելով երկու ոտքերից։