Home / Տեսանյութեր / «Մանիպուլյացիա»․ ինչպես է Հայաստանում աճում ընտրողների թիվը

«Մանիպուլյացիա»․ ինչպես է Հայաստանում աճում ընտրողների թիվը

Որքա՞ն է ընտրողների իրական թիվը Հայաստանում։ Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերլուծում է տարբեր տարիներին Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից ներկայացված տվյալները։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 1991 թ. եղել է 3 512 000 մարդ, որի 58 %-ը (2 051 473) կազմել են ընտրելու իրավունք ունեցող՝ այսինքն՝ 18 տարին լրացած գործունակ անձինք:

Ընդհանուր և համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաև հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով թերևս 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր և մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից: Ժամանակի ընթացքում այս խնդրի կարգավորումը սակայն հանգեցրել է հակառակ ծայրահեղության: 2013 թ. ՀՀ բնակչության թիվը եղել է 3 017 100 մարդ, իսկ ընտրողների թիվը եղել է 2 509 434 կամ բնակչության թվի 83%:

Այսինքն՝ նշված 22 տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է շուրջ 500 հազարով, միաժամանակ նույնքանով ավելացել է ընտրողների ընդհանուր թիվը: Մինչդեռ, ըստ ՀՀ ԱՎԾ բնակչության տարիքային բաշխվածության տարեկան միջին ցուցանիշի, մշտական բնակչության 25-30 % եղել է մինչև 18 տարեկան: Ստացվում է, որ մշտական բնակչության 70-76 % (կամ միջինը 73 %-ը) պետք է լիներ ընտրող (ինչպես եղել է 2003-2008): Իսկ իրականում ստացվել է հետևյալ պատկերը. ընտրողների թվի տեսակարար կշիռը 2012 թ֊ից անհամաչափ մեծացել է բնակչության ընդհանուր թվում, որը, եթե ընդունենք, որպես իրողություն, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին հատկապես Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրում ծնելիության աննախադեպ աճ է գրանցվել, որից հետո այն կտրուկ նվազել է:

Միևնույն ժամանակ Վանաձոր քաղաքի բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի անհամաչափ աճի վերոնշյալ տենդենցը արհեստական միջամտության կամ թվային մանիպուլյացիայի արդյունք է…

…Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի տվյալների՝ 2005թ. Վանաձոր քաղաքի ընտրողների ընդհանուր թիվը եղել է 101 205: Մինչդեռ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, 2005 թվականին Վանաձորի մշտական բնակչության թիվը կազմել է 105 700 մարդ, այսինքն՝ մշտական բնակչության 96 %-ն ունեցել է ընտրելու իրավունք: 2012-2013 թթ. բնակչության թվի նվազմանը զուգահեռ աճել է ընտրողների թիվը, որի արդյունքում Վանաձոր քաղաքի ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 112-113 %-ը, ինչը շուրջ 34 հազարով կամ 50 %-ով ավել է հաշվարկված թվից։

Աղյուսակ․ 

1aghyusakvanadzor