Հայաստանի կառավարությունը 300 միլիոն դոլարի չափով վարկ կվերցնի Եվրասիական զարգացման բանկից։ Հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստում։ Վարկը տրամադրվելու է երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 միլիոն դոլար, տարեկան 2.1 տոկոսով։ Առաջին 10 տարին արտոնյալ ժամանակահատված է, Հայաստանը միայն տոկոսներն է վճարելու, իսկ մայր գումարի վճարումը սկսելու է երկրորդ տասնամյակից։ Համաձայն ՀՀ կառավարության տեղեկանքի, այդ գումարը հիմնականում ուղղվելու է էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բիզնեսի վարման պայմանների բարելավմանը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի նախատեսել էր տարբեր կառույցներից մոտ 900 միլիոն դոլարի վարկ վերցնել։